Տարածաշրջան - Վրաստանի խորհրդարանում պատգամավորները քաշքշել ու վիրավորել են միմյանց

Վրաստանի խորհրդարանում նախագահական ընտրությունների արդյունքների քննարկման ժամանակ կրքեր են բորբոքվել, գործը հասել է քաշքշուկի: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Վրաստանի «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին նախկին՝ իշխող «Միավորված ազգային շարժում» կուսակցությունն անվանել է «հանցավոր ռեժիմ»:

«Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկի Մելիան վիրավորանքն անպատասխան չի թողել: Վիրավորված Ինաշվիլին վայրկյանների ընթացքում վազել է Մելիայի ուղղությամբ: Պատգամավորները կանխել են, չեն թողել, որ նա մոտենա Մելիային: Ինաշվիլիին հաջողվել է միայն ձեռքով հարվածել նրա սեղանին և փաստաթղթերը շպրտել Մելիայի դեմքին:

Դրանից հետո «հակամարտության առանձին օջախներ» են բռնկվել նիստերի դահլիճի տարբեր անկյունենրում: Առաջին հայացքից դժվար է եղել հասկանալ՝ ով ում է բաժանում, ով է փորձում արժանի պատասխան տալ քաղաքական ախոյանին: Ընդ որում՝ քաշքշուկին մասնակցել են նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները:

Այդ ընթացքում խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն անընդհատ կրկնում էր «Մելիան կլոունադա է սարքել» արտահայտությունը՝ կոչ անելով «Ազգային շարժմանն» ընդունել պարտությունը: Հենց հենց ընտրությունների արդյունքների չընդունելն էլ վեճի պատճառ էր դարձել խորհրդարանում:

«Ազգային շարժումը» հրաժարվել է ընդունել Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը՝ Վրաստանի նախագահական ընտրրությունների արդյունքները համարելով կեղծված, մինչդեռ «հայրենասերները» Զուրաբիշվիլիի աջակիցներն են:

Նշենք, որ Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ