Ժամանց և շոու բիզնես - Կիրկորովը Բաքուն «հայրենի քաղաք» է անվանել

Ռուսաստանցի էստրադային հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը շնորհավորել է ադրբեջանցի երգիչ և գործարար Էմին Ագալարովին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ծնունդդ շնորհավոր, սիրելի Էմին: Ապրիր և արարիր այնպես « տաք» ինչպես քո փառատոնը՝ քո հայրենի հյուրընկալ Բաքվում, որը դարձել է իմ տունը: Առողջություն և երջանկություն, և, իհարկե, ՍԵՐ!», - գրել է Կիրկորովը Instagram-ում:

Այս տարվա ամռանը Ֆիլիպ Կիրկորովը մասնակցել է «Жара» փառատոնին, որը կազմակերպվել էր Բաքվում՝ Ադրբեջանի նախագահի նախկին փեսա՝ Ագալարովի կողմից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ