Միջազգային - Սերգեյ Լավրովը մեկնել է Բաքու ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստին մասնակցելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի մեկնել է Բաքու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ տնտեսական համագործակցության, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտի հարցեր: ՍՏՀԿ կազմի մեջ մտնում է 12 երկիր` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Կազմակերպությունում մի շարք պետություններ եւ միջազգային կառույցներ դիտորդի կարգավիճակ ունեն:


Մոսկվայի պետական համալսարանի հետխորհրդային տարածքի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կարավաեւի խոսքով, Ուկրաինայի ղեկավարությունում հակառուսական տրամադրությունների գերակշռության եւ երկրի ճգնաժամի պայմաններում ներկայիս ՍՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում բեկումնային որոշումներ չեն սպասվում:

Փորձագետի կարծիքով, Ղրիմի պատճառով Ուկրաինայի պահանջները Ռուսաստանի նկատմամբ «խոչընդոտ են, որը շատ դժվար է շրջանցել»: Կարավաեւը նշել է, որ վերջերս Սեւ ծովում Ռուսաստանի սահմանը խախտած ուկրաինական նավերի ձերբակալման հետ կապված միջադեպը պարզապես լրացնում է այս պատկերը:

Քաղաքագետը կարծում է, որ ուկրաինական պատվիրակությունը Բաքու կժամանի հիմնականում Ռուսաստանի հասցեին դեմարշ կազմակերպելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ