Քաղաքական - Նիկոլ Փաշինյանն ուղենշեց առաջիկա շրջանի անելիքները

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ուղենշեց առաջիկա շրջանի անելիքները.

«Կարևոր աշխատանքը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: ՀՀ նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, որը շարունակելու է աճել: Ուզում եմ հրավիրել ՀՀ պետական պաշտոնյաների ուշադրությունն այս հարցի վրա ու իմ ուղիղ հանձնարարականն է՝ չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցյալ ներդրողների համար»: Հաջորդ առանցքային խնդիրը ԶՈւ մարտունակության բարձրացման հարցն է. «Առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է ի վիճակի լինենք ԶՈւ զարգացման նպատակի համար ներդնել 2,5 մլրդ դոլար ու այդ միջոցները գտնելու ուղղությամբ լրջագույն աշխատանք տանենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 

Հաջորդ ուղղությունները՝ կրթության և առողջապահության ոլորտում բարեփոխումներն են: Փաշինյանն անդրադարձավ նաև քաղաքացիների սոցիալական բարեկեցությանը. «Ունենք ՀՀ քաղաքացու մանդատը՝ երկրում ծայրահեղ աղքատությունը վերացնելու խնդիրը լուծելու համար»,- ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ