Միջազգային - ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

«Մենք հակված ենք կառուցողական երկխոսությանը Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, որը շուտով կձևավորվի` երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման նպատակով, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում », - ասաց Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանից ուղարկված առաքելությունը, այդ թվում Պետդումայի և Դաշնության խորհրդի անդամները, դիտարկել են Հայաստանում ընտրությունները:

Մարիա Զախարովան նաև նշեց, որ ըստ դիտորդների, Հայաստանում ընտրություններն անցկացվել են օրենքով և առանց լուրջ խախտումների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ