Հասարակություն - Խաչատուրովի որդին ներկա է Սաշիկ Սարգսյանի որդու գործով նիստին

Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստին առաջին անգամ դատարան էր ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը: Նա դատարան էր ներկայացել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ոստիկանության աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ինչու՞ են նրանք ուղեկցում տուժողին, ինչին ի պատասխան՝ ոստիկաններից մեկն ասաց՝ Դավիթի անվտանգության համար:

 

Մեղադրող դատախազ Աբգար Առաքեյանն ասաց, որ այս գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց կիրառված չէ, և ինքը տեղյակ չէ, թե ինչու են նրան ուղեկցում ոստիկանները:

Պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց, որ ոստիկանները նստեն տուժողի կողքը: Ըստ պաշտպանի՝ տուժողը դատարան չի ներկայացվել որևէ ապացույց նրանց՝ ոստիկանության աշխատակից լինելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ՝ ոստիկանները տեղափոխվեցին ապակիների այն կողմում գտնվող՝ ներկաների համար նախատեսված հատված:

Ի դեպ՝ այսօրվա դատական նիստի ընթացքին հետևում է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ