Մշակույթ - Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին Facebook -ի  իր էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Վերջինս նշել է, որ հանդիպման արդյունքում Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը:

 

Մովսիսյանը հայտնել է, որ մանրամասները կներկայացվեն շուտով` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Լիլիթ Մակունցը հանդիպել էր Հովհաննես Գալստյանի հետ: Ռեժիսորի հացադուլի պատճառը 2019 թվականի փետրվարին նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի՝ մեծ էկրաններ բարձրանալն է, որի ֆինանսավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է:

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ