Հասարակություն - Քրեական հետապնդումը Հայկ Սարգսյանի նկատմամբ չդադարեցվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Դատական նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքվեց, թե ինչու է բացակայում Հայկ Սարգսյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ամբաստանյալ Հայկ Սարգսյանը տեղյակ չէր:

 

Ընդմիջումից հետո պաշտպանը ներկայացավ նիստին: Նիստին ներկա էր նաև տուժողը՝ «Կենտրոնի կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը: Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Հայկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցանքը ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելը և պահելը) հատկանիշներով դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին և ունի 5 տարվա վաղեմության ժամկետ: Դա նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել այդ հիմքով, ոչ թե արդարացման, եթե ամբաստանյալը դեմ չէ:

 

Սարգսյանը մի քանի րոպե խորհրդակցեց պաշտպանի հետ, ինչից հետո նշեց, որ համաձայն չէ: Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ նույն վաղեմության հիմքով նրա նկատմամբ ընդհանրապես չպետք է քրեական գործ հարուցեին: Պետական մեղադրողը հիշեցրեց, որ մինչդատական վարույթում, երբ Հայկ Սարգսյանը դեռ կասկածյալի կարգավիճակում էր, նրա դիրքորոշումը քննիչը փորձել է պարզել՝ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ: Սարգսյանը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի: Դատարանը շարունակել է դատաքննությունն այդ մասով ևս:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածի՝ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելը և պահելը) հատկանիշներով:

Պետական մեղադրողն այսօր հրապարակեց մեղադրանքը:

Ըստ այդմ՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող SIGSAUER տեսակի P266 մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ