Ժամանց և շոու բիզնես - Դի Կապրիոն ստիպված է եղել վերադարձնել «Օսկար»-ը

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ստիպված է եղել ԱՄՆ-ի դաշնային իշխանություններին հանձնել «Օսկար»-ը, որով1954 թ. պարգևատրվել էր Մարլոն Բրանդոն՝ «Նավահանգստում» ֆիլմում խաղացած դերի համար: Հաղորդում է The Wrap-ը:

Դի Կապրիոն արձանիկը նվեր էր ստացել իր ընկեր Ջոու Լոուի կողմից, որը ձերբակալվել է միլիարդավոր դոլարների յուրացման կասկածանքով: Նշվում է, որ ֆինանսիստը 1MDB մալազիական պետական ​​ֆոնդից գողացված գումարները ծախսել է շքեղ իրերի վրա: Օրինակ, 250 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի և Վան Գոգի և Պիկասոյի նկարների վրա:

Սկանդալի պատճառով Դի Կապրիոն ստիպված է եղել հրաժարվել Լոուից ստացված բոլոր նվերներից, այդ թվում՝ Պիկասոյի «Ցլի գլխով նատյուրմորտ» կտավից, որն արտիստը պահում էր Շվեյցարիայում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ