Միջազգային - Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում բարեհաջող կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում բարեհաջող կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունները հետայսու ավելի կխորանան:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Ղասեմին ողջունել է «Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների միտումը»:

Հայտարարությունում նշվում է, որ Իրանի արտաքին քաղաքականությունում հարևան պետությունների հետ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ տեղ են ունեցել, քանի որ դա տարածաշրջանային կայունության, բարգավաճման ու անվտանգության համար վճռական նշականություն ունի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ