Միջազգային - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհավորել է Փաշինյանին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF)` ի դեմս համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի, ողջունում է այն պայմանները, որոնցում անցկացվեցին Հայաստանի օրենսդիր մարմնի ընտրությունները:


CCAF-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին` իր գեղեցիկ հաղթանակի առթիվ և հույս հայտնում, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ընտրել է կայուն զարգացման և ժողովրդավարության ուղին:

CCAF-ը հույս է հայտնում, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն` յուրաքանչյուրի ներկայացուցչականությունը հաշվի առնելով: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը տեղեկացնում է, որ իրենք մշտապես Հայաստանի կողքին են նաև Արցախի Հանրապետության ճանաչման համար մղվող պայքարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ