Միջազգային - Թրամփը ցանկանում է ապաստանի համար դիմող ներգաղթյալներից գումար գանձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Միացյալ Նահանգներում ապաստանել ցանկացողներից 50 դոլարի չափով հայտավճար պահանջելու վերաբերյալ որոշում ընդունելու հարցը, հաղորդում է Daily Mail-ը:

Ներգաղթի գծով փաստաբանները վրդովված են նման առաջարկից, քանի որ այդ պարագայում անվճարունակ ներգաղթյալները չեն կարող ապաստան խնդրել:

BuzzFeed News-ի տվյալներով՝ անցած տարի ԱՄՆ քաղաքացիության և միգրացիայի ծառայությունն ապաստանի ավելի քան 100 հազար դիմում է ստացել:

ԱՄՆ քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը հիմնականում ֆինանսավորվում է այն ներգաղթյալների կողմից վճարված հայտավճարներով, որոնք արտերկրից «Գրին քարտ»-ի, աշխատելու թույլտվության և այլ իրավական փաստաթղթերի համար դիմումներ են ներկայացնում: Մինչդեռ նրանք, ովքեր Միացյալ Նահանգներից ապաստան են խնդրում՝ պնդելով, որ թրաֆիքինգի կամ կամ մարդկային այլ տեսակի շահագործման զոհ են, հայտավճար չեն վճարում:

Ներգաղթի գծով փաստաբան Խուան Կամիլո Մենդես Գուսմանը Թրամփի առաջարկը «խենթություն» է անվանել:

«Մի՞թե մեր առաքելությունը որևէ մեկին հայտ ներկայացնելու կարողությունից զրկելն է: Դա պարզապես խենթություն է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Թրամփը հայտարարել էր, որ կարող է անհրաժեշտության դեպքում անժամկետ փակել Մեքսիկայի հետ սահմանը, որպեսզի կանխի Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող հազարավոր ներգաղթյալների մուտքը երկիր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ