Հասարակություն - Ալեն Սիմոնյանի քվեարկության ժամանակ մի կին ուշագնաց եղավ (տեսանյութ)

Այսօր Մաշտոցի համալսարանում տեղակայված թիվ 9/31 ընտրական տեղամասում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանի քվեարկության ժամանակ մի տարեց կին վատացավ։

Սիմոնյանն արդեն քվարկել էր ու մեզ հարցազրույց էր տալիս, երբ մեկ-երկու մետր այն կողմ նկատեցինք, որ մի կին ուշագնաց եղավ և ընկավ գետնին։ Սիմոնյանը թողեց հարցազրույցն ու մոտեցավ տիկնոջն օգնելու։ Տևական ժամանակ կնոջ գիտակցությունը չէր վերականգնվում։ Ալեն Սիմոնայնն առաջարկեց շտապօգնություն կանչել, բայց, բարեբախտաբար, որոշ ժամանակ անց կարողացան կնոջը ուշքի բերել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ