Քաղաքական - Փաշինյանը ինձ կալանավորելու երազանք ունի, բայց վախենում է, չգիտեմ՝ դուխը կհերիքի, թե չի հերիքի. Դավիթ Շահնազարյան

Այսօր մեր ապագայի համար չափազանց կարևոր օր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն: Նա ասաց, որ քվեաթերթիկներից 1-ը դրել է ծրարը, իսկ 2-ը՝ գրպանում՝ չցանկանալով «նետել դրանք աղբարկղ»: Շահնազարյանը նշեց, որ ընտրություններից հետո կասի, թե որ 2 քվեաթերթիկներն է դրել գրպանը:

 

«Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար: Ափալ-թափալ ընտրություններ պատրաստեցին: Սա Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն էին: Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով, բռնություններով»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Նա ասաց, որ ընտրությունները կանխատեսելի չեն:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Դավիթ Շահնազարյանին կալանավորելու հիմք չկա, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ բացի դրանից ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ միտք ու հիմք չունեն իրեն բերման ենթարկելու:

 

«Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի՝ միտք ունեն, թե չունեն: Դա Փաշինյանն է որոշում: Փաշինյանը նման երազանք ունի, կասկած չունեմ, բայց վախենում է, չգիտեմ՝ դուխը կհերիքի, թե չի հերիքի: Վանեցյանը նաև ասել է, որ մեղադրանքներ եմ հնչեցրել, բայց ապացույցներ չկան:

Ես հայտարարել եմ, որ Ն. Փաշինյանն իրականացնում է իշխանություն Արցախի դիմաց քաղաքականություն, և իմ ասուլիսում ես մանրամասն ներկայացրել եմ հիմքերը, փաստերը, որոնք միարժեքորեն ապացուցում են իմ ասածը:


Ես իրավական մեղադրանք Փաշինյանին չեմ ներկայացրել: Ինքը իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ: Հետաքրքիր հոդված է իր վրա դրել: Նման տարրեր ազգային անվտանգությունն է տեսել, երբ ինձ հրավիրեցին ԱԱԾ: Դա կատարվել էր այն բանից հետո, երբ Փաշինյանը հրապարակայնորեն կրկնել էր այդ ամենը, ասել, որ պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Ժամեր անց թուղթը կազմեցին, շատ օպերատիվ կատարեցին հրահանգները»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս հավելեց, որ ինքը չէր պատրաստվում մամուլին տեղյակ պահել իրեն ԱԱԾ հրավիրելու մասին, բայց նրանք դա արեցին, որովհետև «Փաշինյանի ներվերը չդիմացան»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ