Միջազգային - Չինաստանը սպառնացել է Կանադային Huawei-ի թոփ մենեջերին ձերբակալելու պատճառով

Չինաստանը լուրջ հետևանքներ է խոստանում Կանադային, եթե Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին անմիջապես ազատ չարձակեն: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Արտաքին քաղաքականության գերատեսչություն են կանչել երկրում Կանադայի դեսպանին և բողոքի նոտա հանձնել նրան:

Չինական տեխնոլոգիական ընկերության կառավարման փոխնախագահ Մեն Վանչժոուին, ով նաև ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյի դուստրն է, Վանկուվերում ձերբակալել են դեկտեմբերի 1-ին: ԱՄՆ-ը պահանջում է արտահանձնել վերջինիս՝ Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան առևտրային պատժամիջոցները խախտելու կասկածանքով:

Օտտավայում Չինաստանի դեսպանությունը ձերբակալությունն անվանել է մարդու իրավունքների կոպիտ խախտում և բողոք է հայտնել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Կանադային:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ