Միջազգային - Թրամփը պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին: Նա կլքի պաշտոնը տարեվերջին: Աշխատակազմի նոր ղեկավարի թեկնածության մասին կհայտարարվի առաջիկա մի քանի օրերին: Պաշտոնանկության մասին հայտարարել է Թրամփն անձամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Քելլիի աշխատանքը:

Քելլին Թրամփի աշխատակազմի արդեն երրորդ ղեկավարն է, ով հեռացվում է այդ պաշտոնից: Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2017 թվականի հուլիսին:

Դեկտեմբերի 8-ին Թրամփը հայտնել էր ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի Միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնի իր թեկնածուի անունը: Նա գեներալ Մարկ Միլլին է: Նախագահը հայտնել է, որ Միլլին կփոխարինի պաշտոնից հեռացող Ջո Դանֆորդին, սակայն կադրային վերադասավորման հստակ ամսաթիվ դեռևս հայտնի չէ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ