Քաղաքական - Դատական համակարգը պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ. Օսիպյան

Ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու գնահատականներին, թե դա վենդետա է՝ Օսիպյանն ասաց. «Իր մասին ոչինչ ավել չեմ կարող ասել, քան այն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ