Մշակույթ - Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնում կայացել է 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչող համերգ

Դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված հարթակներից
մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, դեկտեմբերի 7-ին
ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։

Մեծ աղետի 30-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում Հայաստանի պետական
սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես եկավ Մալթայի ֆիլհարմոնիկ   նվագախումբը։

 

Հիշատակի երեկոյի ընթացքում հնչեցին մալթացի հեղինակներ Յոզեֆ
Վելլայի, Ալեքսեյ Շորի և ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի
ստեղծագործությունները։ Համերգային ծրագրում ներառված էին ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական կոմպոզիտորների
ստեղծագործություններ. այդպիսով կազմակերպիչները փորձել էին կամուրջ
ստեղծել ներկայի ու անցյալի միջև։ Որպես մենակատար հանդես եկավ

ավստրիացի հայտնի դաշնակահար Ինգոլֆ Վունդերը։
Ըստ մաեստրո Սմբատյանի՝ Շոստակովիչի Հինգերորդ սիմֆոնիան, որ
ներկայացվեց երեկոյի ընթացքում, սիմֆոնիկ երաժշտության էտալոններից է։


Շոստակովիչի մեղեդին, գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը,
ողբերգությունը, դրաման և գույները հասկանալի ու հարազատ են բոլոր
ազգությունների համար։ Բացի այդ, դիրիժորի համոզմամբ, Շոստակովիչի
Հինգերորդ սիմֆոնիան բարդագույն ստեղծագործություն է, որը
բացահայտում է նվագախմբի կատարողական վարպետությունը, ցուցադրում
երաժիշտների մասնագիտական բոլոր հնարավորությունները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ