Ժամանց և շոու բիզնես - Իսպանական իշխանությունները Շակիրային դատի են տալու

Բարսելոնայի դատախազությունը հայտնի երգչուհի Շակիրայի դեմ դատական հայց է ներկայացնելու: Նրան կասկածում են հարկերից խուսափելու համար:

Ինչպես հայտնում է El Pais թերթը, հարկային ծառայությունն ավարտել է հետաքննությունը, որի արդյունքում պարզվել է, որ 2012-2014 թվականներին երգչուհին Իսպանիայում չի վճարել եկամտահարկն ու գույքահարկը: Ընդհանուր առմամբ՝ նա պետությանը պարտք է 14.5 միլիոն եվրո:

Դատախազությունը՝ մերժելով փաստաբանների բոլոր փաստարկները, տեղեկացրել է, որ մոտ ժամանակներում պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ հարկային երեք հանցագործության վերաբերյալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ