Ժամանց և շոու բիզնես - Հայտնի են «Գրեմմի» մրցանակի առաջադրված արտիստների անունները

Հայտարարվել են «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանն առաջադրված երաժիշտների անունները:

Կանադացի ռեփեր Դրեյքը, որի երգերը այս տարվա ամենաշատ լսվածների շարքում են, առաջադրվել է միանգամից 7 անվանակարգում, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում: Այս նույն անվանակարգում «Գրեմմիի» համար պայքարում են նաև Cardi B-ն, Post Malone-ը, H.E.R.-ը, Ժանել Մենեն, Բրենդի Քարլայլը և Քյեսի Մաքգրեյվիսը:

Ինչպես նաև առաջադրվել է «Սև հովազ» ֆիլմի երգը, որը կատարում է ռեփեր Քենդիկ Լամարը: Ռեպերն առաջադրվել է միանգամից 8 անվանակարգում:

Լեդի Գագան առաջադրվել է 5 անվանակարգում իր Shallow երգով, որը երգչուհին կատարում է դերասան Բրեդլի Քուփերի հետ: Նշենք նաև, որ Լեդի Գագան օրերս նաև «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում:

«Գրեմմի» հինգական մրցանակներ են ստացել Cardi B-ն ու Դոնալդ Գլովերը, որը ավելի հայտնի է Childish Gambino բեմական անունով:

Թեյլոր Սվիֆթն այս տարի առաջադրվել է ընդամենը մեկ անվանակարգում՝ «Լավագույն վոկալային փոփ-ալբոմ»:

«Գրեմմի» երաժշտական հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 10-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ