Միջազգային - Հայաստանի համար դժվար կլինի բարձր տեխնոլոգիաների մրցավազքում մրցակցել այլ երկրների հետ. Սվիտալսկի

Հայաստանի համար դժվար կլինի բարձր տեխնոլոգիաների մրցավազքում մրցակցել այլ երկրների հետ: Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Եվ, այնուամենայնիվ, նա նշեց, որ երկիրը իր խելացի, տաղանդավոր քաղաքացիների շնորհիվ հաջողության հասնելու հնարավորություն ունի:


«Հենց սա՝ մարդկային կապիտալը, առավելություն է, եւ կրթական համակարգի որակի բարելավումը կօգնի երկրին ավանդական մոդելից անցում կատարել հանքարդյունաբերության ոլորտի, բարձր տեխնոլոգիական տնտեսության շեշտադրումներով», - ասաց Սվիտալսկին:

Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի քաղաքացիների տաղանդի իրացումը կնպաստի միջազգային ասպարեզում երկրի մրցունակության բարձրացմանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ