Սպորտ - «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նոր մարզչի համար 45 միլիոն եվրո վճարել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում «Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին նշանակելու հարցում: «Յունայթեդում» դժգոհ են Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից:

 

Մանչեսթերյան թիմի ղեկավարները պատրաստ են մեծ ծախսերի, Պոչետինոյի հրաժարագինը մոտ 45 միլիոն եվրո է: Արգենտինացի մասնագետը «Տոտենհեմի» հետ 5 տարվա պայմանագիր ունի:

 

Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին առանց փոխհատուցման կարող է հրաժեշտ տալ խաղաշրջանի ավարտին, եթե թիմը դուրս մնա առաջին քառյակից: Ներկայումս «Յունայթեդը» 8-րդ հորիզոնականում է, չորրորդ տեղի թիմին զիջելով 8 միավոր:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ