Միջազգային - Վարչապետի հետ վեճից հետո երեք նախարարներին ազատել են աշխատանքից

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ընդունել է հանրապետության կառավարության երեք անդամների հրաժարականները՝ ԿԳ նախարար Յուրգիտա Պյատրաուսկենեի, մշակույթի նախարար Լիանա Ռուոկիտե Յոնսոնի եւ Բնապահպանության նախարար Կյաստուտիս Նավիցկասի, հայտնում է BNS-ը:

Նախագահը նրանց ազատման մասին համպատասխան հրամանագրեր է ստորագրել:


Նախագահը հանձնարարել է դեկտեմբերի 8-ից եւ մինչեւ նոր նախարարների նշանակման ժամկետը ժամանակավոր ԿԳ նախարարի պարտականությունները կատարել հաղորդակցության եւ տրանսպորտի նախարար Ռոկասու Մասյուլիսուին, իսկ Բնապահպանության նախարարի պարտականությունները՝ էներգետիկայի նախարար Ժիգիմանտասու Վայչյունասուին: Դեկտեմեբրի 22-ից մշակույթի պաշտոնակատար կդառնա էկոնոմիկայի նախարար Վիրգինիյուսու Սինկյավիչյուսուն:

Երեք նախարների հրաժարականները հաջորդել են Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվյարնյալիսի հետ վեճին:

Երեք նախարարներին փոխարինելու որոշման մասին վարչապետը հայտնել էր դեկտեմբերի 3-ին: Նա բացատրել էր, որ վստահում է ազատված նախարարներին, բայց ցանկանում է նրանց ղեկավարած ոլորտներին նոր խթան հաղորդել:

Դեկտեմբերի 5-ին նախագահի հետ հանդիպումից հետո Ռուոկիտե Յոնսոնը եւ Նավիցկասը հայտնել էին, որ այլեւս չեն ցանկանում աշխատել վարչապետի հետ:

Մշակույթի նախարարը ասել էր, որ նախագահին խնդրել է իրեն ժամանակ տալ մշակույթի ռազմավարության նախապատրաստման համար: Սակայն վարչապետն ասել էր, որ դրանում ոչ մի իմաստ չի տեսնում եւ նաեւ նշել, որ եթե նախագահը մշակույթի նախարարին թույլատրի ավելի երկար աշխատել, ապա սեյմում ինտերպելյացիա կնախաձեռնվի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ