Քաղաքական - ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը Լևոն Բարսեղյանին թույլ չի տվել մտնել Գյումրիի քաղաքապետարան

Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին չեն թույլատրել մտնել Գյումրիի քաղաքապետարան։ Այս մասին Լեւոն Բարսեղյանը գրել է  Facebook-ի իր էջում։

«Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից, ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապերարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով ազատ ելումուտի իրավունք ունեմ։

 

Ասաց կառավարության նիստ է, ձեր անունը ցուցակում չկա։ Բացատրեցի, որ ես նիստի չեմ գնում, ես մեր նստավայրն եմ գնում։ Ջահելը անդրդվելի եղավ։

Հիմա Վանեցյանը ո՞վ է սրանից հետո։ Հասարակ գեբեշնիկ։ Դրանից առաջ էլ էր։)

Հետաքրքիր է քաղաքապետին ներս թողե՞լ են», - գրել է Լևոն Բարսեղյանը։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանում ընթանում է կառավարության արտագնա նիստը՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ