Քաղաքական - ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է, և այս միության անդամ պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունները դառնում են Հայաստանի տնտեսության պոտենցիալի զարգացման կարևորագույն դրական գործոններից մեկը։ Այս մասին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


Նա թվեր մեջբերեց այն մասին, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը միության անդամ պետությունների հետ ու արտահանումը դեպի այդ երկրներ աճել է, ընդ որում՝ ավելի արագ, քան Հայաստանից իրականացված ընդհանուր արտահանումը։

Հայաստանը, ըստ Փաշինյանի, համաձայն է ԵԱՏՄ կազմում հետագա՝ ավելի լայն ինտեգրացիայի, ու ողջունում է դրա վերաբերյալ հռչակագրի ընդունումը, ինչը նախատեսվում է այսօրվա նիստի ընթացքում։ Ըստ Փաշինյանի՝ այդ ինտեգրացիան ուղղված է բիզնեսն ավելի շահավետ ու հարմարավետ դարձնելուն:

Փաշինյանը հիշեցնում է, որ Հայաստանն ունի ՏՏ ոլորտի մեծ պոտենցիալ, ու այս տեսանկյունից Հայաստանին մեծապես հետաքրքրում է նաև միության թվային օրակարգը։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այդ օրակարգի դրույթները համընկնում են Հայաստանի դիրքորոշման ու առաջնահերթությունների հետ։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ