Հասարակություն - Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին

Կառավարությունն այսօր հերթական նիստին մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

Ըստ հիմնավորման՝ ներմուծվող սարքավորումը մեկ մարդատար ուղղաթիռ է, որն օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում: Ընկերությունն արդեն իրականացրել է 1 միլիարդ 550 մլն դրամի ներդրում, նախատեսվում է կատարել ևս 271 մլն 400 հազար դրամի ներդրում: Աշխատատեղերի թիվը 13 է, ծրագրի շրջանակում նախատեսվում է ավելացնել 3-ով՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ