Մշակույթ - Մահացել է դերասան Ֆիլիպ Բոսկոն

Դեկտեմբերի 3-ին կյանքի 89-րդ տարում մահացել է դերասան, Tony թատերական մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Բոսկոն, որը խաղացել է «Երկուսը. Ես եւ իմ ստվերը» (It Takes Two, 1995) եւ ««Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը» (My Best Friend՚s Wedding, 1997) ֆիլմերում: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։


Բոսկոն մահացել է Նյու Ջերսիի իր տանը: Նրա դստեր խոսքով՝ արտիստի մահվան պատճառ են դարձել թուլամտության հարուցած բարդությունները:

The Hollywood Reporter հանդեսի տվյալների համաձայն՝ 1960-ից մինչեւ 2006 թվականը Բոսկոն խաղացել է Բրոդվեյի շուրջ 50 բեմադրություններում: Իր կարիերայի ընթացքում նա վեց անգամ դարձել է Tony մրցանակի անվանակարգորդ: 1989 թվականին նա այդ պարգեւին է արժանացել «Տենորին պա՜րտք տվեք» ներկայացման մեջ խաղացած դերի համար, որը բեմադրվել էր ըստ Քեն Լյուդվիգի պիեսի:

Բոսկոն հայտնվել է նաեւ կինոէկրաններին՝ դերեր կատարելով այնպիսի կինոժապավեններում, ինչպիսիք են «Երեք տղամարդ եւ նորածինը» (1987), «Առաջին կանանց ակումբը» (1996) եւ «Քեյթը եւ Լեոն» (2001), հաղորդել է TACC -ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ