Քաղաքական - Այսօրվա բանավեճին եթե բախումներ լինեն, բնականաբար, կբախվենք. Մարուքյան

Ես շատ խաղաղ ու լուսավոր եմ տրամադրված այսօրվա մեծ բանավեճին, իսկ եթե բախումներ լինեն, բնականաբար, կբախվենք: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկած քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

«Բախումների պատրաստ ենք, բայց չեմ կարծում, որ բախում լինի, քանի որ ֆորմատը հետեւյալն է՝ յուրաքանչյուրն իր ասելիքը կասի, հետո հարցեր կարող են տալ, հարցերին պատասխանես: Մեծ հաշվով, բախվելու տեղ չկա»,- նշեց նա:


Դիտարկմանը, որ վերջին շրջանում բանավեճերի ժամանակ հիմնականում մեծ տեղ է հատկացվում «Իմ քայլը» դաշինքին եւ ՀՀԿ-ին, Մարուքյանն արձագանքեց, որ իսկապես երբեմն ձեւաչափը չի պահպանվում. «Բանավեճեր են եղել, որ մյուս ուժերին կանչել են իբրեւ պարզապես մասնակիցներ: Ես հույս ունեմ, որ հեռուստաբանավեճը վարողները կպահպանեն ձեւաչափը, ոչ ոք իրեն հատկացված րոպեից դուրս չի խոսի, եւ բանավեճը կլինի ոչ թե միայն երկու ուժերի, այլեւ՝ բոլորի միջեւ»:

 

Մարուքյանը նկատեց, որ «Իմ քայլը»-ՀՀԿ բանավեճերի արդյունքում բան չի փոխվել, ՀՀԿ-ի ձայներն էլ չեն ավելացել. «Եթե ՀՀԿ-ականներին թվում է, որ եթե հարվածեն իշխանությանը, դրանից ձայն կստանան, այդպես չէ; Դա գործել է նախկինում, երբ եղել է շատ վատ իշխանություն»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ