Հասարակություն - «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն ԱԱԾ-ում հացադուլ է հայտարարել

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը, որին նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր, հացադուլ է հայտարարել:


Նա այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է

 

«Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ.

-դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9.00-ից, հայտարարում եմ հացադուլ՝ ՀՀ ԱԱԾ ՏԱ ԺՊՎ գտնվող խցում.

-դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպման խնդրանքով

-կմասնակցեմ սույն գործով դատական նիստին

-խնդրում եմ տալ հնարավորություն՝ նշված հայտարարությունը արագ տարածելու համար»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ