Ժամանց և շոու բիզնես - Microsoft-ը «կթաղի» իր բրաուզերը

Microsoft-ը զբաղվում է Google-ի Chromium հարթակի վրա հիմնված նոր բրաուզերի նախագծման աշխատանքներով, գրում է Windows Central-ը:

Նոր բրաուզերի նախագիծը կրում է Anaheim անվանումը և պետք է փոխարինի ստանդարտ Edge բրաուզերին: Մինչ այդ, տեղեկություն էր հայտնվել Microsoft-ի Google-ի և Qualcomm-ի հետ ARM պրոցեսորներով Windows 10-ի հետ աշխատող սարքերի համար Chrome-ի հատուկ տարբերակ ստեղծելու համատեղ ծրագրի մասին:

Այժմ աղբյուրները նշում են, որ Microsoft-ն աշխատում է բաց նախնական կոդով Chromium բրաուզերի վրա հիմնված ամբողջովին նոր բրաուզերի նախագծման աշխատանքներով: Chromium բրաուզերի հիման վրա արդեն ստեղծվել են ռուսական Amigo-ն և Sputnik-ը, ինչպես նաև Opera, Yandex Browser և Google Chrome-ը: Ենթադրվում է, որ նոր բրաուզերը կգործարկվի 2019թ.-ի սկզբին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ