Քաղաքական - Առաջին անգամ նույն ընտրություններում ընտրում ենք խորհրդարան և երկրի ղեկավար. Փաշինյան

Ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո կառավարությունը պետք է իրականացնի տնտեսական հեղափոխություն: Այս մասին Ծաղկահովիտում քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Առաջիկայում մեր անելիքների շուրջ ճշգրիտ լինելու համար մեր պայմանավորվածությունը պետք է լինի հետևյալը՝ ձեր վստահության քվեն ստանալուց հետո խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա 5 տարի նախընտրական ծրագրերն իրականացնել: 5 տարի հետո Հայաստանում նորից պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: 5 տարի հետո դուք, ինչպես այսօր, հնարավորություն ունենալու եք կա՛մ պահպանել, կա՛մ փոխել կառավարությունը: Հայաստանի քաղաքացիների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը հետևյալն է, որ մենք երբեք ընտրությունները մի քվեաթերթիկով չենք կեղծելու: Բացառված է, որ մենք որևէ ոտնձգություն թույլ տանք ՀՀ քաղաքացու ընտրության հանդեպ»,- ասաց նա:

 

Փաշինյանը հիշեցրեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Նշեց, որ պատմական իրավիճակ է Հայաստանում, և ընտրությունները կանցկացվեն արդար և թափանցիկ:

«Սրանք երկակի ընտրություններ են: Առաջին անգամ նույն ընտրություններում ընտրում ենք խորհրդարան և երկրի ղեկավար՝ ի դեմս վարչապետի: Սա առաջին հերթին ՀՀ վարչապետի ընտրություն է: Պատիվ ունեմ ներկայանալ որպես «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու: Հույս ունեմ, որ առաջին հերթին ձեզնից յուրաքանչյուրի վարչապետի թեկնածուն եմ»,- ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ