Քաղաքական - Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին կլինի Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում եւ ես մասնակցելու եմ այդ նիստին։ Այս մասին Մասիսում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես երեկ Արենի գյուղում մեկնաբանություն եմ տվել՝ կապված ՀԱՊԿ–ի՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովի հետ, բայց այդտեղ մի փոքր թյուրըմբռնում էր առաջացել իմ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնել–չմեկնելու հետ կապված։ Ես երեկ ասել էի, որ ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, եւ ես մասնակցելու եմ այդ նիստին»,– պարզաբանեց նա։


Փաշինյանը հույս հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները ներողամիտ կլինեն, որ նախընտրական քարոզչության այդ մի օրը բաց է թողնելու. «Իհարկե, նախընտրական քարոզչության այդ մի օրը բաց կթողնեմ, բայց հույս ունեմ ՀՀ քաղաքացիները դրան ներողամիտ կվերաբերվեն, հատկապես, որ մենք վաղը կամփոփենք մարզային այցելությունները, մի օր էլ քարոզչություն կիրականացնենք Երեւանում, իսկ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին, մենք քարոզչություն չենք իրականացնի, կլինենք աղետի գոտում, Գյումրիում կառավարության արտագնա նիստ կանցկացվի, ես նաեւ կայցելեմ Սպիտակ եւ Վանաձոր»,– եզրափակեց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ