Քաղաքական - Արա Բաբլոյանը Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մասին հայտարարություն է տարածել

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում ասվում է.

 

 

«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»:

 

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով (14 մլն դոլար) կաշառք ստանալու համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ