Քաղաքական - ՀՀԿ-ն կարող է չներկայանալ ԱԺ նիստին, չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ որպես մեղադրայլ ներգրավելու կապակցությամբ. Փաշինյան

Ինչպես   պատգամավոր Արամ Հարությունյանին ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով: Արարատում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց. «Մտավախություն է հնչում, որ ԱԺ-ում քվորում չի լինելու:

 

Այո, կարող է լինել նման բան, որովհետև ԱԺ մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության անդամներն են ու, ըստ էության, ՀՀԿ-ն կարող է բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստին, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ որպես մեղադրայլ ներգրավելու կապակցությամբ:

 

Եթե նույնիսկ էդպիսի բան տեղի ունենա, արդեն մյուս ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա: Երբեք չհավատաք որևէ այնպիսի լուրի, որ մենք ինչ-որ կոռուպցիոների հետ, ինչ-որ բան ենք պայմանավորվել ժողովրդի թիկունքում ու պայքարը կանգնել է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ