Միջազգային - Բահրեյնում մահացած են գտել ԱՄՆ ռազմածովային նավատորմի հրամանատարին

ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի հրամանատար Սքոթ Ստիրնիին մահացած են գտել Բահրեյնի իր նստավայրում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային նավատորմի հայտարարությունը:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, այս պահի դրությամբ որևէ հիմք չկա կասկածելու, որ նրա մահը բռնությամբ է եղել:

5-րդ նավատորմի պատասխանատվության տակ են գտնվում նաև Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածը և Պարսից ծոցը: Նվատորմի հիմնական ռազմածովային բազան Մանաման է (Բահրեյն):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ