Հասարակություն - Ռուսական միկրոֆիրմայի մակրոծրագրերը Հայաստանում

Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Սոպինին: Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Էկոտեխպրոմի» և «Բիզնես Արմենիայի» միջև: Ըստ որի՝ «Էկոտեխպրոմը» մտադիր է կատարել 285-340 մլն դոլարի ներդրում Հայաստանում և կառուցել արդյունաբերական համալիր, որը կարտադրի կալցինացված սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, և ապակիներ, իսկ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան և այլ երկրներ:: Համալիրի նախագծման աշխատանքները կսկսվեն 2019թ. և ավարտին կհասցվեն 2022թ.: Երեք գործարանից բաղկացած արդյունաբերական համալիրը կզբաղեցնի 100 հեկտար տարածք, և արդյունքում կստեղծվի շուրջ 1100-1200 աշխատատեղ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության կայքից:

Ռուսական կազմակերպությունների կատալոգից Lragir.am-ը պարզել է, որ «Էկոտեխպրոմ» ԲԲԸ-ն գրանցվել է 2013 թվականի հունիսի 25-ին: 2016 թվականի օգոստոսի 1-ից գործում է որպես միկրոձեռնարկություն:


Ընկերության իրավաբանական հասցեն Մոսկվա քաղաքում է: Ընկերությունը զբաղվում է բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությամբ, մասնավորապես՝ շինհրապարակի նախապատրաստում, էլեկտրամոնտաժային, սանիտարատեխնիկական և այլ աշխատանքներ, ներքին հարդարման աշխատանքներ:

Ընկերությունն ունի 5 հիմնադիր, որոնց թվում է նաև Սերգեյ Սոպինը, որին ընդունել են Հայաստանի կառավարությունում: Սոպինի մասնաբաժինն ընկերությունում 20% է:

Ռուսաստանի հարկային մարմինների տվյալների համաձայն՝ ընկերությունը 2017 թվականին եկամուտ չի ունեցել:

Սերգեյ Սոպինը հիմնադիր է նաև մեկ այլ ընկերության՝ Տուլայի քիմիատեխնոլոգիական կլաստերի, որը հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 26-ին: Այն ևս գրանցվել է որպես միկրոձեռնարկություն:

2017 թվականին այս ընկերության եկամուտները կազմել են 965 հազար ռուբլի, ծախսերը՝ 725 հազար:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ