Միջազգային - Բուշ-ավագի հուղարկավորությունը տեղի կունենա Տեխասի նրա անվան գրադարանի տարածքում

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Տեղասի գյուղատնտեսական և մեքենագործական համալսարանի նախագահական գրադարանի տարածքում, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով համալսարանի կայքում տեղադրված հայտարարությունը:

«Նախագահ Բուշի հուղարկավորությունը տեղի կունենա Բուշի անվան գրադարանի մոտակայքում՝ նրա ընտանիքին պատկանող հողատարածքում», -նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ դարձել էր հայտնի, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իջեցրել է դրոշը Բուշ-ավագի մահվան կապակցությամբ:

Ջորջ Բուշ-ավագը մահացել է դեկտեմբերի 1-ին 94 տարեկանում, նա ԱՄՆ ղեկավար էր 1989-1993 թվականներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ