Մամուլ - Փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է Մենուա Հարությունյանի հետ բանավիճելուց «ձիու պատմությունից» հետո

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ:

 

Facebook-ի իր էջում Ռուբեն Ռուբինյանը գրել է, որ պատճառը Մենուա Հարությունյանի վերջին նկարն է, որտեղ նա սպիտակ ձիու վրա նստած է:

 

«Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի: Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»,- գրել է փոխնախարարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ