Քաղաքական - Արդյոք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Facebook -ի  իր էջում գրել է. «Սյս նախընտրական հրմշտոցի ֆոնին կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու այն հարցադրմանը, թե արդյոք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել:

 

Մեզ հայտնի բոլոր հեղափոխությունների ժամանակ դրանց մասնակիցները չեն էլ գիտակցել, որ հեղափոխություն են անում: Այդ գնահատականը հետո է տրվել, երբ հասկացել են, որ խորքային փոփոխություններ են կատարվել հասարակությունների կյանքում:

 

Երբ ֆրանսիական հեղափոխության 200 ամյակի տոնակատարության ժամանակ Չինաստանի ղեկավարներից մեկին խնդրել են կարծիք հայտնել, ասել է, որ վաղ է դրա համար, դեռ քիչ ժամանակ է անցել: Դա չինական մտածողություն է, իսկ Ֆրանսիայում վաղուց են հասկացել, որ եղել է հեղափոխություն. քաղաքացու իրավունքների հռչակագիրը փոխել է աշխարհը: Ֆրանսիացիներն որոշել էին, որ իրենք են իրենց ճակատագիրը կերտելու, այլ ոչ թե թագավորն ու ազնվականները ծագման իրավունքով: Դա հասկացել է նաև ողջ առաջավոր մարդկությունը և ֆրանսիական հեղափոխությունը կոչել է Մեծ Հեղափոխություն:

 

Ռուսական հեղափոխությունն էլ է Մեծ եղել: Ճիշտ է, սովետական պոստմոդեռնիստակամ էքսպերիմենտը վերջում ձախողվել է, սակայն առաջավոր երկրները դրանից դասեր են քաղել ու դեմքով շրջվել են դեպի ժողովուրդը: "Սոցիալական պետություն" հասկացողությունը դրա պատճառով է առաջացել:

 

Այսինքն ցանկացած իշխանափոխություն, որը զանգվսծների միջամտության արդյունքում է տեղի ունենում, իր արդյունքներով է կարող գնահատվել որպես հեղափոխություն, կամ էլ որպես իշխանափոխություն:

 

Հայաստանը փոքր երկիր է, մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց մենք էլ ենք կարող ունենալ հեղափոխություն, որը կշրջի մեր կյանքը, այսինքն գիտակցված մի բեկումնային փոփոխություն կլինի, որն իր արդյունքներով, ազդեցությամբ ու հետևանքներով կգնահատվի որպես հեղափոխություն:

 

Այս նախընտրական ելույթներն ու վեճերի բովանդակությունը, կամ բովանդակության բացակայությունը ցույց են տալիս, որ գիտակցված ոչ մի փոփոխություն էլ չի եղել և այն, ինչ եղել է, հեղափոխություն չէր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ