Հասարակություն - Հանրային սննդի կետի գործունեություն է կասեցվել

ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող հանրային սննդի կետում (Արարատի մարզ, գ. Այնթապ): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Նաեւ՝ սննդի շղթայի աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել պաշտպանիչ հագուստ, կենդանական ծագման սննդամթերքն (գյուղատնտեսական թռչնի ձու, թռչնի միս, միս, թարմ ձուկ, կաթնամթերք) ընդունվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, ենթարկված չի եղել անասնաբուժասանիտարական փորձաքննության, իսկ ընդունված հումքը չի ունեցել անվտանգությունն ու որակը հաստատող փաստաթուղթ:

Ա/Ձ Մարատ Մաճկալյանի հանրային սննդի կետի արտադրական գործառույթները կասեցվել են, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:


Իսկ Ա/Ձ Հրանտ Գասպարյանի մսամթերքի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան) վերահսկողություն իրականացնելիս, պարզվել է, որ այդ կազմակերպության՝ սննդի շղթայում ներգրավված երկու աշխատակիցները չեն ենթարկվել նախնական եւ պարբերական բժշկական զննությունների: Վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչեւ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը եւ սանիտարական գրքույկների ձեռք բերումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ