Հասարակություն - Քաղաքացիների շահերից բացի այլ շահ չի կարող լինել. Հայկ Մարությանն ընդունել է բնակիչներին

Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետն այսօր ընդունելություն է կազմակերպել քաղաքացիների հետ:

Ողջունելով բնակիչներին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ նրանց հետ շփումը լինելու է պարբերական, և հետևողական ուշադրություն է դարձվելու բոլոր այն կուտակված խնդիրներին, որոնք լուծումներ են պահանջում:

Շինարարության թույլտվության տրամադրում, աղբահանության կազմակերպում, վթարային շենքերի խնդիր, հասարակական տրանսպորտի կանոնակարգում, աշխատանք, սեփականության իրավունքի գրանցում, առողջապահական ու կրթական ոլորտներն ընդգրկող հարցեր և այլն: Բնակիչները քաղաքապետի մոտ ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով:

«Բարձրացվող խնդիրների լուծման հարցում քաղաքացիների շահերից բացի, այլ շահ չի կարող լինել: Մենք պետք է գործենք միայն օրենքի շրջանակում և պետք է վարվենք այնպես, որ ոչ ոք չտուժի:Կան հարցեր, որոնք պետք է բերենք մեկ գաղափարի շուրջ և դրանց տանք համակարգային լուծումներ»,- ասել է Հայկ Մարությանը:

Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի մասով էլ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

«Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր խնդիրները լուծելու համար: Սա նշանակում է, որ ամեն մեկս պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,-ընդգծել է քաղաքապետը:

Ընդունելություններն, ի դեպ, կկրեն պարբերական բնույթ: Այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գրանցվել քաղաքապետի մոտ ընդունելության համար, կարող են իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետի՝ համապատասխան ոլորտները համակարգող տեղակալների հետ հանդիպումների ժամանակ։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ