Միջազգային - Անհայտ անձանց խումբը հարձակվել է Գերմանիայի փոխկանցլերի տան վրա

Ուրբաթ գիշերը անհայտ անձանց խումբը հարձակվել է Համբուրգի արեւմուտքում գտնվող Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի տան վրա, հայտնում է Spiegel-ը:

Պարբերականը հայտնում է, որ մոտ 14 մարդուց կազմված խումբը նախ այրել է Շոլցի տան մոտ գտնվող ավտոմեքենայի անվադողը: Այնուհետեւ նրանք շենքի պատի վրա են նետել ներկով բանկաներ, որից հետո հեռացել են:


Ներկայումս ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է կատարում:

Պարբերականի տեղեկություններով՝ հարձակման պահին Շոլցը տանը չի եղել: Նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մեկնել է Բուենոս Այրես՝ մասնակցելու G20 գագաթնաժողովին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ