Միջազգային - Պեսկովը հայտնել է Թրամփի հետ հանդիպելու Պուտինի պատրաստակամության մասին

Կրեմլը ցավում է ԱՄՆ վարչակարգի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպման չեղարկման որոշման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է Риа новости-ն:

«Մենք ցավում ենք ամերիկյան վարչակարգի որոշման համար՝ չեղարկել երկու երկրների նախագահների պլանավորված հանդիպումը Բուենոս Այրեսում։ Սա նշանակում է, որ միջազգային ու երկկողմ կարևոր հարցերի քննարկումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա նա պատրաստ է շփումների իր ամերիկյան գործընկերոջ հետ»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը թվիթերում հայտնեց, որ չեղարկում է հանդիպումը Պուտինի հետ՝ Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական ծովային բախման ամբողջական զեկույցին ծանոթանալուց հետո։

Թրամփը նշել էր, որ հաշվի առնելով այն փաստը, որ ուկրաինական նավերն ու նավաստիները չեն վերադարձվել Ուկրաինա Ռուսաստանից, որոշել է, որ բոլոր կողմերի համար լավ կլինի չեղարկել պլանավորված հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ