Հասարակություն - Արդյունաբերական համալիր կկառուցվի. Փաշինյան

Կառավարությունը ռուսական ընկերության հետ սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան կառուցելու պայմանագիր կկնքի։ Այս մասին Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։


«Կառավարությունն այսօր ներդրումային պայմանագիր կկնքի ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ, որը… արդյունաբերական համալիր կկառուցի։ Այն կունենա 1200 աշխատատեղ։ Կգործարկվի 2022 թ., կարտադրի սոդա, տեխնիկական աղ ու ապակի»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ