Հասարակություն - Գյուղատնտեսության նախարարությունն ուսումնասիրում է կարտոֆիլի և այլև պարենային մեծ սպառման մթերքների շուկան. գյուղնախի պաշտոնակատար

Գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրում է կարտոֆիլի և այլև պարենային մեծ սպառման մթերքների շուկան, որպեսզի զերծ մնա խոսակցությունից, թե դրանք թանկանում են կամ էժանանում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Մենք տեղեկատվությունը կհրապարակենք, կներկայացնենք ձեզ: Որևէ լուրջ փոփոխություն այս շուկայում թվերի պահով չկա: Ձվի վերաբերյալ հայտարարեցին, մենք ուսումնասիրեցինք, տեսանք, որ չկա թանկացում»,- ասաց Գ. Գևորգյանը՝ նշելով, որ ուսումնասիրելու են ձվի, պանրի, լոլիկի և այլ շուկաները:

Ինչ վերաբերում է մսին, ապա նախարարի պաշտոնակատարն ասաց, որ շուկայում կա ավելի էժան միս, բայց դա չի նշանակում, որ հայկական միսը թանկ է:

Հարցին՝ կա՞ պայմանավորվածություն, որ ընտրություններից հետո կմնաք պաշտոնին, նա պատասխանեց. «Ընտրությունները կլինեն, կձևավորվի նոր կառավարություն, կազմը կհայտարարվի: Պետք չի շտապել: Ցանկություն կա, կառավարությունը, երբ ձևավորվի, առաջարկ լինի, կքննարկենք»:

Իսկ այն հարցին, թե աշխատանքից դուրս զբաղվո՞ւմ եք քարոզչությամբ, նա պատասխանեց, որ անձնական կյանքով է ապրում:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ