Քաղաքական - Փաշինյանի համար Դավիթ Շահնազարյանն ընդհանրապես հասկանալի չէ

Ինձ համար Դավիթ Շահնազարյանն ընդհանրապես հասկանալի չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, ով Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Մարտի 1-ի զոհերի հարազատների հաշվին դիվիդենտներ ստանալու մեջ:

Ինչ վերաբերում է քարոզարշավին, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ գոհ է իրենց անցկացրած քարոզարշավից. «Բարձր ակտիվությամբ քարոզարշավ ենք իրականացնում»: Իսկ մյուս ուժերի քարոզարշավին չի հասցրել հետեւել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ