Հասարակություն - Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորին ինքնաբացարկ են հայտնում

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվել է. պաշտպանները ժամանակ են խնդրել դատարանից՝ նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու համար։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել, սակայն չմանրամասնեց, թե ինչ հիմքով են ինքնաբացարկ հայտնելու դատավորին։

Դատական նիստին  ներկա է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ