Միջազգային - Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն իրատեսական չէ. Յոհաննես Հան

ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի համոզմամբ՝ Անկարայի և Բրյուսելի համար ավելի լավ կլիներ, եթե դադարեին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները:

«Եթե լավ ուսումնասիրենք, օրինակ՝ Էմանուել Մակրոնի կամ անդամ պետությունների այլ առաջնորդների հայտարարությունները, կտեսնենք, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն իրատեսական չէ»,- հայտարարել է Հանը:

Նրա խոսքով՝ Անկարայի, ինչպես նաև Եվրամիության համար ավելի լավ կլինի, եթե մտածեն ռազմավարական գործընկերության բարելավման շուրջ:

Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցություններն Անկարայի և Բրյուսելի միջև ընթանում են արդեն մի քանի տարի: 2016 թվականի ամռանը Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացումից հետո դրանք մտան փակուղի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ