Մշակույթ - Էրդողանի հրահանգով արտերկրում կազմակերպվելու են Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունների ցուցադրություններ: Գրում է Ermenihaber-ը:

Ցուցադրություններ են կազմակերպվելու ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի հայտնի ցուցասրահներում: Նշվում է, որ այս պահին տեղի են ունենում կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ:

 

Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած 90-ամյա հանրահայտ լուսանկարիչը լուսանկարել էր նաև Էրդողանին: Գյուլերի մահվան առիթով Թուրքիայի նախագահը զանգահարել էր նրա հարազատներին ու իր ցավակցությունները հայտնել:

«Մեծ արվեստագետները մահից հետո շարունակում են ապրել իրենց թողած ստեղծագործություններով»,-ասել էր Էրդողանը: Վերջինիս հրամանով Գյուլերի դագաղը ծածկված էր թուրքական դրոշով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ