Միջազգային - Բրազիլիայի նախկին նախագահը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար, այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:

Նախկին նախագահին, մասնավորապես, մեղադրում են փողերի լվացման համար, որոնք նա ենթադրաբար ստացել է բրազիլական ARG ընկերության և Գվինեայի իշխանությունների միջև միջնորդ հանդիսանալու համար՝ այդ երկրում բրազիլական ընկերության գործունեության համար թույլտվության տրամադրման նպատակով:

Լուլա դա Սիլվայի փաստաբաններն առաջադրված մեղադրանքը անվանել են «օրենքի գերակայության հանդեպ հերթական հարված»՝ նշելով, որ դրանք խախտում են օրենքն ու փաստերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ